«ԼԵՌԱՆԵ» – Կոմիտասի շարք (Էսօր ուրբաթ է, Զար զընգը, Վիճակի երգ, Հոյ Նազան) | LERANEH – Komitas

Էսօր ուրբաթ է, պաս է, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Սրտիկ արծաթե թաս է, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Սրտիկ մալուլ մի մնա, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Աշխարհ մարդու չի մնա, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,

Աշուն եկավ ցողալեն, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Ծառի տերև դողալեն, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Սրտիկ մալուլ մի մնա, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
Աշխարհ մարդու չի մնա, դե, հե, զընգը, զընգը, դե հե ջան,
– – – – – – – – –
Զար զընգը, զար զընգը, թող զընգա,
Զար զընգը, զար զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա

Էլի պարը բոլորավ, զար զընգը, զար զընգը, թող զընգա,
Յարս միջին մոլորավ, Պարենք գիշեր լուսընկա
Զար զընգը, զար զընգը, թող զընգա,
Զար զընգը, զար զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա
– – – – – – – –
Մանի ասեմ ու շարեմ, ջան ծաղիկ ջան ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ, ջան վիճակ, ջան, ջան
Ծաղիկ ունեմ նարնջի, ջան ծաղիկ ջան ջան,
Տղա, վեր արի, փնջի, ջան վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ ալ կուզեմ, ջան ծաղիկ ջան ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ, ջան վիճակ, ջան, ջան
Ծաղիկ ունեմ ալայա, ջան ծաղիկ ջան ջան,
Ալա չի, ալվալայա, ջան վիճակ, ջան, ջան:

Սարեն կուգա ձիավոր, ջան ծաղիկ ջան ջան,
Մեր տունը չարդախավոր, ջան վիճակ, ջան, ջան
Հրես եկավ իմ ախպեր, ջան ծաղիկ ջան ջան,
Երեք օրվա թագավոր, ջան վիճակ, ջան, ջան:
– – – – – – – –
Հոյ Նազան իմ Նազան իմ, Ջան նազան իմ նազան իմ
Հոյ Նազան իմ Նազան իմ, Ջան նազան իմ նազան իմ
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար,
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես, Հոյ Նազան իմ Նազան իմ
Ինձ համար աղունիկ ես, Ջան նազան իմ նազան իմ
Գլխիս վրա պըտիտ տուր, Հոյ Նազան իմ Նազան իմ
Նախշուն թև թիթեռնիկ ես, Ջան նազան իմ նազան իմ
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար,
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար:

Ճամփա տվեք առաջ գամ, Հոյ Նազան իմ Նազան իմ
Սիրած յարիս բարև տամ, Ջան նազան իմ նազան իմ
Ուխտ եմ արել, որ առնեմ, Հոյ Նազան իմ Նազան իմ
Թող տեսնի աշխարհ ալամ, Ջան նազան իմ նազան իմ
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար,
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար,
խոր-խոր ձորերով եկար:

Սարեր ձորեր ետ կացեք, Հոյ Նազան իմ Նազան իմ
Իմ յարի ճամփան բացեք, Ջան նազան իմ նազան իմ
Յար յարի հետ խոսելիս, Հոյ Նազան իմ Նազան իմ
Ականջ արեք՝ իմացեք, Ջան նազան իմ նազան իմ:
Նազան դու բարով եկար, կանաչ սարերով եկար, խոր-խոր ձորերով…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Գաֆեսճյան արվեստի կենտրոն
08.11.2014

«ԼԵՌԱՆԵ» խումբ
«Էս գիշեր, աշնան գիշեր»

Սիրարփի Խոջաբաղյան, վոկալ
Արտակ Խոջաբաղյան, ակուստիկ կիթառ
Աստղիկ Խոջաբաղյան, դաշնամուր

Հրավիրված երաժիշտներ՝
Լաերտ Գրիգորյան, փողային գործիքներ
Կորյուն Դավթյան, հարվածային գործիքներ
– – – – – – – – – – – – – – – – –
Cafesjian Center for the Arts
08.11.2014

Tonight, Autumn Night
“LERANE” Band

Sirarpi Khojabaghyan, vocal
Artak Khojabaghyan, acoustic guitar
Astghik Khojabaghyan, piano

Invited Musicians:
Laert Grigoryan, wind instruments
Koryun Davtyan, percussion

https://www.facebook.com/events/730894920315272/

(Visited 24 times, 1 visits today)

You might be interested in

LEAVE YOUR COMMENT

Your email address will not be published. Required fields are marked *